Տասնամյակներ եւ, հավանաբար, դարեր շարունակ Ջավախքի ամենալուրջ խնդիրներից մեկը մեկուսացումն է: Այդ մեկուսացումը շատ կողմեր ունի. ավերված ճանապարհները եւ կիսաքանդ ինֆրաստրուկտուրան դժվարացնում են դեպի Ջավախք ուղեւորությունները: Չգործող ստացիոնար հեռախոսային ցանցը համարյա անհնար էր դարձնում Ջավախքից դեպի արտաքին աշխարհ կապվելը, նախքան բջջային կապի տարածումը ընդհամենը մի քանի տարի առաջ: Ջավախքի ճանապարհների վրա դրված ստուգման կետերը դժվարացնում են մարդկանց տեղաշարժը. խորհրդային շրջանում դրանք ԽՍՀՄ սահմանային ուղեկալներն էին, իսկ այժմ` վրացական եւ հայկական մաքսատները: Ջավախքից տեղեկատվության տպագիր կամ էլեկտրոնային միջոցների չգոյութույնը շատ դժար էր դարձնում Ջավախքից որեւե տեղեկատվություն ստանալը: Իսկ տնտեսական մեկուսացումը ստիպում է շատ ջավախահայերի աշխատանք որոնել դրսում:

Վերջին տարիներին Ջավախքի տեղեկատվակամ մեկուսացումը էլ ավելի նկատելի ու վտանգավոր է դառնում Ջավախքի շուրջ քաղաքական գործընթացների ակտիվացման պատճառով: Արտաքին ուժերը փորձում են օգտագործել Ջավախքը եւ, մասնավորապես, օգտվել Ջավախքի տեղեկատվական մեկուսացումից` մեր տարածաշրջանում որոշակի նպատակների հասնելու համար: Թուրքիան եւ Ադրբեջանը առանց թաքցնելու են հայտարարում Հայության տարածաշրջանային շրջափակումը խորացնելու նպատակների մասին: Այս ամենը, ինչպես նաեւ թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման նախագծի առաջխաղացումը եւ Վրաստանում թուրք տարրի դիրքերի հետագա ամրապնդումը էլ ավելի կենսական են դարծնում Ջավախքը եւ նրա տեղեկատվական աղբյուրների նշանակությունը:

Javakhk Network-ը հիմնվել է 2005 թվականին, հիմնական նպատակ ունենալով տեղեկատվական աղբյուրներ, կայքեր, տվյալների բազաներ, IT-ռեսուրսներ ստեղծել Ջավախքի մասին: Մեր տեղեկատվական աղբյուրները ներառում են ընդհանուր տեղեկատվություն, ճամփորդական, պատմական, աշխարհագրական, ազգագրական, մշակութային տեղեկատվություն: Ստորեւ բերված է մինչ այժմ ստեղծված տեղեկատվական աղբյուրների ցանկը:

Քանի որ ջավախահայությունը չունի այնպիսի պետական կամ պաշտոնական համակարգեր, որոնք կարող էին հոգ տանել նման տեղեկատվական միջոցների ստեղծման մասին, այդ աշխատանքը կարող է կատարվել միայն անհատ անձանց կամ հասարակական կազմակերպությունների կողմից: Եթե Դուք հետաքրքրվում եք Ջավախքով եւ կուզենայիք մասնակցել մեր աշխատանքին, այցելք մեր Համագործակցություն էջը:


Ահա Javakhk Network-ի իրագործած նախագծերը.

Travel Javakhk Հիմնական տեղեկություններ Ջավախքի մասին:  Ջավախք գնալու համար ճամփորդական տեղեկությունների լավագույն աղբյուրը: >>>

Javakhk ForumՋավախքի ֆորումը` լուրեր, վերլուծականներ Ջավախքի, նրա պատմության, մշակույթի եւ ավանդույթների մասին: >>>

Le Javakhk Forum en langue FrançaiseՋավախքի ֆրանսալեզու ֆորումը >>>

Javakhk 1915-23 – Կայքը նվիրված է Ջավախքի 1915-23 թթ. իրադարձություններին: Այդ տարիներին Ջավախքն անցավ Հայ ազգին բաժին ընկած ճակատագրի բոլոր հանգրվաններով` Ցեղասպանության աղետ, ինքնապաշտպանություն թուրքերի դեմ, գաղթ, կորուստներ եւ վերածնունդ: >>>

Songbook of Javakhk Ջավախքի երգարան կայքը նվիրված է Ջավախքի հայ ժողովրդական եւ ավանդական երաժշտությաննը. ձայնա- եւ տեսագրություններ, բանաստեղծություններ, տեքստեր, հոդվածներ Ջավախքի հարուստ երաժշտական ժառանգության մասին: >>>

Tsalka Survey, Multimedia CD ROM“Ծալկայի հայկական համայնքը” մուլտիմեդիա CD-ն: CD (DVD box): >>>

Javakhk Calendars Ջավախքի օրացույցներ: Առկա են տպագրության համար պատրաստ PDF տարբերակները: >>>

Copyright © 2008- Javakhk Network
Reproduction in full or in part is prohibited without reference to
Javakhk Network