Հարգելի այցելու,
Սիրելի
հայրենակից,

Եթե Դուք ցանկանում եք օգնել մեզ Ջավախքի համար կատարվող մեր աշխատանքում, ապա ծանոթացեք հետեւյալ հարցերին, որոնցում մենք օգնության կարիք ունենք.

- Մեր Ջավախք 1915-23 նախագծի համար կարիք ունենք հավելյալ տեղեկությունների, հղումների, ականատեսների վկայությունների, ֆոտո եւ վիդեո նյութերի Ջավախքի այդ տարիների ինքնապաշտպանության եւ գաղթի մասին: Եթե Ձեր ընտանիքներում կան տարեցներ, որոնք հիշում են այդ մասին, անպայման պահպանե'ք նրանց հուշերը:

- Ջավախքի Ճամփորդական կայքի համար մենք կարիք ունենք հավելյալ Ճամփորդական տեղեկությունների: Եթե Դուք վերջերս այցելել եք Ջավախք եւ օգտակար կարծիքներ կամ տպավորություններ կարող եք կիսել, ապա ուղարկեք դրանք մեզ:

- Եթե Դուք տպագիր կամ էլեկտրոնային մամուլի ասպարեզի հետ կապ ունեք, եւ կարող եք օգնել մեզ Ջավախքի մասին տեղեկատվություն տարածելու, ապա խնդրեմ դիմեք մեզ Ջավախքի վերաբերյալ տեղեկությունների համար: Օգտագործե'ք մեր նախագծերի վրա հղումները Ձեր կայքերում եւ մամուլում:

- Մենք կարիք ունենք թարգմանիչների անգլերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով աշխատելու փորձով: Մեր հավաքած տեղեկատվության մեծ մասը միայն մի լեզվով է, եւ այն թարգմանելը կարեւոր խնդիր է:

- Քանի որ Ջավախքի մասին առկա հին տեղեկությունների մեծ մասը առկա է միայն տպագիր տեսքով, մենք կարիք ունենք տեքստեր հավաքելու փորձ ունեցող անձանց օգնության:

- Եթե Դուք այլ գաղափարներ ունեք Ջավախքին օգնելու համար, տեղեկացրեք մեզ: Հնարավոր է դրանք նոր նախագծերի հիմք դառնան:


Մեր կողմից իրականացված ողջ աշխատանքը կատարված է մեր այն հայրենակիցների կողմից, ովքեր կիսում են մեր մտահոգությունը Ջավախքի ապագայի, ինչպես նաեւ Հայության քաղաքական, սոցիալական, մշակութային հեռանկարում Ջավախքի ունեցած դերի վերաբերյալ: Ուստի վերը թվարկված կետերը ոչ թե աշխատանքի առաջարկություններ են այլ դիմում Հայության խնդիրներով հետաքրքրված մեր հայրենակիցներին: Եթե Դուք մեզ տրամադրեք նշանակալի օգնություն, ապա Ձեր անունը (կամ Ձեր կազմակերպության անունը) կարող են երախտագիտությամբ հիշատակվել Ձեր օգնությամբ իրագործված նախագծի մեջ` լինի այն կայք, CD, DVD թե այլ մեդիա:

Այցելեք մեր Հետադարձ կապի էջը մեզ դիմելու համար:

Կանխավ շնորհակալ ենք:

 

Copyright © 2008- Javakhk Network
Reproduction in full or in part is prohibited without reference to
Javakhk Network